Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
09.09.2014 | 00:00

Մի՞թե Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի. ո՛չ, ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծու միջև, ձեր անօրենությունների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթա։ Արդարև, ձեր ձեռքերը պղծված են արյամբ, և ձեր մատները՝ մեղքով. ձեր շուրթերն անօրենություն խոսեցին, և ձեր լեզուները խորհում են անիրավություն։ Չկա մեկը, որ արդարություն խոսի, և բացակայում է ճշմարտության իրավունքը. հույս են դրել սնոտի բաների վրա և ունայնություն են խոսում, հղանում են ցավեր և ծնում անօրինություն։


Եսայու 59. 1-4

Դիտվել է՝ 1960

Մեկնաբանություններ